+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Պորտալարի արյան հավաքագրում` կեսարյան հատման ժամանակ

2018 Փետ 20, Երեքշաբթի


Ս.թ. փետրվարի 16-ին Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում՝ հետևյալ ցուցումներով. 39-40 շաբաթական հղիություն, պտղի խառը հետույքային դրություն, սակավաջրություն։ Կեսարյան հատման արդյունքում ծնվել է հասուն և առողջ նորածին։

Ընկերքը անջատվելուց հետո կատարվել է պորտալարային արյան հավաքագրում (45 մլ), որից անջատվել են ցողունային բջիջներ և կոնսերվացվել կրիոգեն պայմաններում։

Պորտալարային արյունը ցողունային բջիջների բացառիկ աղբյուր է: Երեխայի ծնվելուց հետո պորտալարի և ընկերքի անոթներում մնում է 70-120 մլ պորտալարային արյուն, որը հարուստ է երիտասարդ, ակտիվ ցողունային բջիջներով, որոնցից կարող են սկիզբ առնել արյան և իմունային համակարգի բոլոր բջիջները: Բացի դրանից, պորտալարային արյան մեջ պարունակվում են կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք խթանում են վերականգնողական գործընթացները:

Պորտալարային արյան պահպանումը հնարավորություն է տալիս հոգալ ո՛չ միայն երեխայի, այլև նրա ընտանիքի անդամների առողջության մասին: 25% հավանականությամբ երեխայի պորտալարային արյունը կհամապատասխանի նրա ընտանիքի անդամներին:


ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]